![]() |
|
Գ., Պոյա «Ինչպես խնդիր լուծել» Գրքի ամբողջ բովանդակությունը խմբավորվում է հարցերի և խորհուրդների աղյուսակի շուրջը։ Այդ աղյուսակը տպագրված է գրքի վերջում։ |
|
|
|
|
Ընթերցարանը կազմված է աստվածաշնչյան հատվածներից: Նյութերից հետո կա անծանոթ բառերի բացատրություն, որը կօգնի գրաբարով տրված հատվածը աշխարհաբար փոխադրելուն: |
|
|
|
Գրքում ներկայացված է Զահրատի լավագույն բանաստեղծությունների ժողովածուն: |
Ղազարոս Աղայանի երկերի չորրորդ հատորը մեծանուն գրողի ու մանակավարժի գրական ժառանգության խոշորագույն մասն է կազմում: Այս հատորը պարունակում է հեղինակի մանկավարժական աշխատությունները, հուշագրությունները և առ այսօր հայտնի նամակների մեծ մասը: |
Գիրքը նվիրված է Վազգեն Ա երջանահիշատակ հայրապետի ծննդյան 100-ամյակին: Գրքում զետեղված են հուշեր Վազգեն վեհափառի մասին: |
Հակոբյան Ս. Մ. «Փիլիսոփայության տեսություն և պատմություն» Ուսումնական միասնական ձեռնարկը նախատեսված է բարձրագույն դպրոցների և համալսարաների ուսանողների և ասպիրանտների համար: Այն փիլիսոփայության պատմության և փիլիսոփայության հիմունքների միասնական շարադրանք է Երևանի պետական համասլարանում դասավանդվող նույնանուն դասընթացների գործող ծրագրերին և ժամաքանակին համապատասխան: Ընդ որում աշխատանքի 2-րդ մասը հեղինակի կողմից 2005թ. հրատարակված փիլիսոփայության դասընթացի վերամշակման տարբերակն է: |
Աշխատանքում քննարկվում և լուսաբանվում են վիլսոնագիտությանը, Մերձավոր ու Միջին Արևելքի քաղաքական պատմությանը և հարափոփոխ աշխատակարգի ելևէջներին քիչ հայտնի, սակայն պատմագիտությանն ու ժամանակակից ռազմավարությանը հույժ անհրաժեշտ գիտաքաղաքական նյութ: |
|
|
|
|
|
Գրքի բովանդակությունը արդիական է և հեղինակը գրել է այնպիսի թեմաների մասին, որոնք ազատ ժամանակ քննարկում է ընկերների հետ, և մեծ հաշվով գրել է հենց նրանց համար: Հիմնականում նկարագրել է այն դրվագները, որոնց առընչվել է կյանքի ընթացքում: |
Հայ առաջին մատենագիր Կորյունի պատմությունը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, Հայոց պատմության կարևորագույն իրադարձություններից մեկին` Հայոց գրերի գյուտին: Գրաբար քննական բնագրից և աշխարհաբար համապատասխան շարադրանքից բացի զետեղված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմանական թարգմանությունները` համապատասխան ծանոթագրություններով: |
|
Տեղեկագիրքը նախատեսված է դպրոցականների և ԲՈՒՀ ընդունվողների համար, որը կամրապնդի նրանց մաթեմատիկական գիտելիքները և կլինի լավ օգնական ուսման գործընթացում: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Նախատեսված է Անգլիա, ԱՄՆ, ինչպես նաև անգլիախոս երկրներ մեկնող հայ զբոսաշրջիկների համար:
|
Հանրագիտարանը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել շախմատ խաղալ, ովքեր արդեն ձեռք են բերել շախմատային գիտելիքների որոշակի պաշար և ընտրել են շախմատիստի մասնագիտությունը, ինչպես նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես սիրում և հետաքրքրվում են այս հինավուրց խաղով: |
|
Աշխատությունը նվիրված է Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկի պատմությանը, բանահյուսությանն ու ազգագրությանը: |
Դարբինյան Ս. «Թվաբանական խաղեր» 5-8 տարեկանների համար Գիրքը նախատեսված է 5-8 տարեկան երեխաների թվաբանության տարրական գիտելիքներն ուսուցանելու համար: Այն շատ օգտակար կլինի մանկապարտեզների դաստիարակչուհիների, նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների, տարրական դասարանների ուսուցիչների համար: Ուսուցման ներկայացվող մեթոդը երեխաների համար հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ հիմնված է խաղերի վրա: |
Դարբինյան Ս. «Տրամաբանական խաղեր» 6-8 տարեկանների համար Գիրքը նախատեսված է 6-8 տարեկան երեխաների տրամաբանական ունակությունները զարգացնելու համար: Այն շատ օգտակար կլինի մանկապարտեզների դաստիարակչուհիների, նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների, տարրական դասարանների ուսուցիչների համար: Ուսուցման ներկայացվող մեթոդը երեխաների համար հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ հիմնված է խաղերի վրա: |
Շենքերի կառուցման տեխնոլոգիաներ Սույն ձեռնարկը մասնագիտացման անհրաժեշտ և կարևոր բաղադրամաս է: |
Կիրառական մեխանիկա և շինարարական կոնստրուկցիաներ Ուսումնական ձեռնարկում ներկայացված են կիրառական մեխանիկայի, նյութերի դիմադրության, շինարարական կոնստրուկցիաների հաշվարկի հիմանական դրույթներն ու մեթոդները: Ուսումնական ձեռնարկը կարող է օգտակար լինել շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների և շինարարության բնագավառի այլ աշխատողների, այդ թվում նախագծողների համար: |
Сто Великих заговоров и переворотов О ста самых великих заговорах и переворотах мировой истории – от Древнего Востока до новейшей истории СССР и США рассказывает эта книга. |
Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ ![]() |
Երեխաներն այստեղ կարող են հանդիպել անատամ Թամթամին, երկարապոչ մկանը, մաքրասեր հազարատոտիկին, ճշգրիտ զարթուցիչին և այլ զվարճալի հերոսների, որոնք իրենք արարքներով շատ նման են երեխաներին: Նրանք չարաճճի են, զվարճալի, բարի, երբեմն էլ ծույլ և կամակոր:
|
Ձեռնարկը նախատեսված է 7-14 տարեկան երեխաների համար: Ձեռնարկում զետեղված են նյութեր, որոնք նպատակ ունեն աջակցել և օժանդակել հանրակրթական հաստատություններում սովորող երեխաներին: Կարող է օգտակար լինել նաև ծնողների, դասղեկների, աշակերտների հետ դաստիարակչական աշխատանք իրականացնող մանկավարժների համար:
|
Ուսումնական ձեռնարկը հրատարակվել է Կրթության Ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի հաշվին: |
Ներկայացվող ձեռնարկը ստեղծվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շարջանակներում: |
Ձեռնարկում պարզաբանվել են ֆուտբոլի ծագման տեխնիկայի, տակտիկայի, ֆուտբոլիստների ուսուցման և կատարելագործման մանկավարժական հսկողության, բարձրակարգ և պատանի ֆուտբոլիստների պատրաստության գործընթացի առանձնահատկությունները և բազում այլ հիմնախնդիրներ: Ձեռնարկը նախատեսված է ֆուտբոլով մասնագիտացող ուսանողների, հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների, աշակերտների, ֆուտբոլի մարզիչների և, առհասարակ, ֆուտբոլիստների համար: |
Ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա` առողջապահության հիմունքներով» առարկան դասավանդող դասախոսների համար: Ձեռնարկում մատչելիորեն լուսաբանված են մարդու առանձին օրգանների համակարգերի կառուցվածքն ու ֆիզիոլոգիան, դրանց տարիքային առանձնահատկությունները և առողջ ապրելակերպին վերաբերող առավել գործնական և կիրառական նշանակություն ունեցող հարցեր: |
Հայերենէ-Հայերեն բացատրական առձեռն բառարան, Մխիթար Աբբահոր ծննդյան 300 ամյակի առթիվ: |
Բառարանն ընդգրկում է շուրջ 27000 բառ և բառակապակցություն: Նախատեսված է հատկապես բուհերի արևելագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև` թարգմանիչների համար: |
Խորապես ուսումնասիրելով Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի` Խրիմյան Հայրիկի «Խաչի ճառ» և «Քրիստոսի վերջին շաբաթը» աշխատությունները, հեղինակը Քրիստոսի մտքերն ու Հայրիկի խոկումները հույժ մատչելի մեկնաբանությամբ ներկայացնում է հավատացյալ ընթերցողին: |
Ժողովածուն հերթական փորձ է` ի մի հավաքելու հայ քնարերգության ընտրանին: Ընտրանին մեծապես կօգնի ուսուցչին, դասուսույցին, դպրոցավարտին և դիմորդին` Հայոց լեզու և գրականություն առարկայից դպրոցի պետական քննությանը նախապատրաստվելու համար: |
|
Ձեռնարկի ինը ընդարձակ գլուխներում հեղինակը հետևողականորեն և մատչելի լեզվով ներկայացնում է ժամանակակից սոցիալական հոգեբանության հիմնական խնդիրներն ու նվաճումները: |
Սույն հատորյակում զետեղված են չինական հնագույն և միջնադարյան պոեզիայի (Տան դարաշրջան) տարբեր ժողովածուներից ընտրված բանաստեղծություններ: |
Գիրքը նախատեսված է 5-8 տարեկան երեխաններին թվաբանության տարրական գիտելիքներն ուսուցանելու համար: Ուսուցման ներկայացվող մեթոդը երեխաների համար հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ հիմնված է խաղերի վրա: |
Ժողովածուն կազմված է աշխարհում ամենազանգվածային «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույց 2008 և 2009 թթ. ավելի քան 250 խնդիրներից: Յուրաքանչյուր խնդրին առաջարկվում է նաև լուծման տարբերակ: |
Կռիլովն իր առակներով ռուս գրականություն մտցրեց ժողովրդական խոսքը: Նրա առակներն թարգմանվել են աշխարհի 50-ից ավելի լեզուներով: Առակների այս ժողովածուն նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: |
Այս գիրքն Արկտիկայի մեծ հետազոտող նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի, ճանապարհորդությունների ու հասարակական գործունեության ուշագրավ նկարագրությունն է: Հեղինակի այս գիրքը Ֆ. Նանսենի գիտա-գեղարվեստական առաջին լիակատար կենսագրություններից մեկն է: |
|
|
«Նեղ ջրերի» ընթերցումը լավագույն միջոցն է ներթափանցելու հեղինակի ստեղծագործության մեջ: Տեքստը նկարագրում է մանկության խոտորումները՝ Անժուի Էվր կոչված գետով նավարկելիս: |
|
Հայ-թուքական հակամարտությունը խորն արմատներ ունի: Ոչ վաղ անցյալի վերքերն ու ժխտողականությունը թունավորում են հարևան ժողովուրդների միջև հարաբերությունները: Հեղինակը մեծ ավանդ է ունեցել մեր օրերում երկու կողմերի միջև շփումների ակտիվացման և համատեղ ջանքերով ազգամիջյան թշնամությունը հաղթահարելու ուղիների փնտրման գործում: |
Ձեռնարկում մատչելի ձևով ներկայացված են կոռուպցիա երևույթի հիմնական հասկացությունների բացատրություններն ու մեկնաբանությունները: |
Այս գրքում տեղ են գտել բացառապես Վերնատան անդամների այն նամակները, հուշերը և հոդվածները, որոնք վերաբերում են Թումանյանին և Վերնատանը: |
Գիրքը նվիրված է Վրաստանի և Հայաստանի 1-ին հանրապետությունների քաղաքական առնչությունների պատմությանը: Հեղինակը վերլուծում է երկու հարևան ժողովուրդների՝ միչպետական շրջանից պետականի անցման դժվարությունները: |
Սույն հատորյակում ներկայացված է թումանյանական թարգմանությունների աշխարհագրությունը՝ ընտրելով տարբեր ազգերի բանաստեղծներից և վիպերգերից կատարված թարգմանություններ և փոխադրություններ: |
Խրատանիի այս համարը ընթերցողի ուշադրությանն է հրավիրում ոչ միայն աղոթքի և ողորմության բաժինների վրա, այլ նաև Աստծո երկյուղի մասին վերնագրերին: |
«Խրատանի ապաշխարության» մատենաշարի այս հատորյակը նպատակ ունի մեծ պահքի շրջանում հավատավոր քրիստոնյաներին առաջնորդելու՝ ապաշխարության ընթացքի մեջ հաստատվելու: |
«Հայ ժողովրդական տոները» գիրքը հրատարակվում է հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մի փոքր մասի, մասնավորապես տոնակատարությունների՝ անցյալում ձևավորված հարուստ արարողկարգի, ծեսերի, բանահյուսության, ժողովրդական հավաքական ստեղծագործական ձևերի շարունակելիությանը նպաստելու նպատակով: |
Մեծ բանաստեղծի երկերի այս ժողովածուն նրա չափածոյի, արձակի, հրապարակագրության և նամականու ընտրանին: Բնագրերը վերցված են Երկերի լիակատար ժողովածուից: |
Գրքում զետեղված են նշանավոր աստվածաբան, քարոզիչ և մեկնիչ Ս. Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանի», որը առաջին անգամ է թարգմանվել հայերեն: |
Հայ ընթերցողին ենք ներկայացնում մեր ժողովրդի մեծ երախտավոր Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարոյախրատական երկերի հաջորդ՝ «Սիրաք և Սամվոլ» երկը՝ արդի արևելահայերենի փոխադրությամբ: |
Հայ ընթերցողին ենք ներկայացնում մեր ժողովրդի մեծ երախտավոր Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկը՝ արդի արևելահայերեն փոխադրությամբ: Այստեղ ամփոփված են հայ երիտասարդին Հայոց Հայրիկի հորդորներն ու դաստիարակիչ խոչհուրդները՝ հիմնված քրիստոնեական սկզբուքների ու արժեքների վրա: |
Երջանկահիշատակ Հայրապետի սույն աշխատության մեջ քննություն են առնված և դյուրըմբռնելի ոճով բացատրված Սուրբ Պատարագի կարգն ու ընթացքը: |
ԺԸ դարի ազգային-եկեղեցական նշանավոր գործիչներից է Պետրոս արք. Բերդումյանը, որի «Աղբիւր բացեալ» աշխատությունը հայ մատենագրության մեջ պահպանված ավետարանական առակների միակ ամբողջական մեկնությունն է: Հեղինակը մեկնում է բոլոր առակները: |
Իր տեսակի մեջ եզակի այս աշխատությունը ընդգրկում Հայ Եկեղեցու տոնակարգում տեղ գտած և ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած սրբերի վարքերի և վկայությունների գրեթե ամբողջական պատկերը: |
Առաջին անգամ Շնորհալուց արված մինչ այժմ հայտնի թարգմանությունները ներկայացվում է մեկ հատորով: |
Գրքում ամփոփված է մեր եկեղեցում ամեն օր տեղի ունեցող բազում հրաշքների միայն մի փոքր մասը: Հեղինակը հավաքել է հրաշքները կամ արտառոց երևույթները, դրանք ենթարկել որոշակի գեղարվեստական մշակման, սակայն չի խաթարել դրանց էությունը, այլ աշխատել է ամբողջությամբ հասցնել ընթերցողին: |
Գրքում հեղինակը անդրադաձնում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատկություններից մեկին՝ Մեծ պահքի կիրակիներին տրված առանձին անուններին, բացատրում յուրաքանչյուր կիրակիի մեջ խտացած իմաստը, ինչպես նաև ներկայացնում բոլոր կիրակիների ամբողջությունը: |
Ներկայացնում է բոլոր ժամանակների հայ երևելի անձանց կենսագրությունները: |
Այս գրքույկը նվիրված է առանձնական աստվածապաշտության կարևորագույն կողմերից մեկին՝ Ս. Գրքի ուղղափառ ընթերցանության սկզբունքներին: |
Հատորն ընդգրկում է «Մթնաձոր», «Սև ցելերի սեմնացանը», «Անձրևը» շարքերը, այլ պատմվածքներ, մեծակտավ գործեր՝ «Կյորես», «Կարմրաքար», «Խարատուր Աբովյան», ինչպես նաև Վարդան Այգեկցու առակաների բակունցյան թարգմանությունը: |
«Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարի երկրորդ գրքում ամփոփված են Եվրոպայի ժողովուրդների հեքիաթներ: |
«Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարի երկրորդ գրքում ամփոփված են Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների հեքիաթներ: |
Գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին գլուխում ներկայացվումը հայերի առօրյան Վենետիկում: Երկրորդ գլուխը նվիրված է Սուրբ Ղազար կղզուն, իսկ երրորդ բաժնում Մխիրթարյանների կատարած հայագիտական ձեռքբերումներին: |
«Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարի առաջին գրքում ամփոփված են Ասիայի ժողովուրդների հեքիաթներ: |
Գրքում համառոտ ներկայացված են պատմական տարբեր անձանց կյանքն ու գործունեությունը: |
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածքը և բնավորություն, ազգային սիմվոլներ և այլն: |
Հրատարակչությունը 2 գրքով ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի երաժշտագիտական ժառանգությունը՝ 1892-1915թթ. գրած ուսումնասիրություններն ու հոդվածները, դասախոսությունները, ելույթները, որոնց գերակշիռ մասը լույս է տեսնում առաջին անգամ: Երկրորդ գրքում ընդգրված են 1908-1915թթ. աշխատությունները: |
|
|
Ժողովածուում ընդգրկված հուշերն ու վկայությունները ներկայացնում են Կոմիտաս Վարդապետի (1869-1935) կյանքի և ստեղծագործության դրվագները: |
Այս խտասկավառակում ներկայացված են Վահան Արծրունու ստեղծագործությունները Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: |
Ժողովածուն ընդգրկում է 1894-1914թթ. Կոմիտաս Վարդապետի գրած 184 և ստացած 37 նամակները: Ժողովածուն օժտուած է առաջաբանով եւ ծաօթագրութիւններով: |
Հայ մեծ երգահանի կյանքը և երաժշտությունը՝ առաջին անգամ ներկայացված իր նամակներում, երկերում, արխիվային փաստաթղթերում, ժամանակակիցների հուշերում, ավելի քան 400 լուսանկարներում, տեսանյութում և 35 երաժշտական դրվագներում: |
Գիրքը բանաստեղծի բազմանդամ ընտանիքի կյանքի նկարագրությունն է, հայտնի ու անհայտ էջեր՝ հիմնված հուշերի, նամակների ու բանաստեղծի ընտանիքի անդամների օրագրային գրառումների վրա: |
Գրքում ներկայացված է բանաստեղծի առակները և բանաստեղծությունները գեղեցիկ նկարազարդումներով: |
Սույն գիրքը հուշապատում-վեպ է XX դարի հայ մեծ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի մասին: Գրքի առաջին մասը պատկերում է 1920-30 թթ. փարիզյան նկարչական կյանքը: Գրքի երկրորդ մասը պատմում է Քոչարի կյանքի երևանյան շրջանի մասին: |
Գիրքը տեղեկություն է տալիս Հայաստանի Հանրապետության տերիտորիայում տարածված մոտավորապես 270 դեղաբույսերի բուժական նշանակության մասին: Գրքում բերված են հիվանդությունների բուժման տարբեր դեղատոմսեր: |
Գրքում ներկայացված են հայ ժողովրդական խրատական յոթ հեքիաթներ: |
|
Ձեռնարկը ներառում է քիմիայի ընտրովի պատասխանով 1200 առաջադրանք և շուրջ 220 հաշվարկային խնդիր, որոնք ընդգրկում են հանրակրթական դպրոցի քիմիայի գործող ծրագրի բոլոր բաժիններն ու թեմաները: |
Новая книга серии «Я познаю мир» расскажет юнум читателям не только об истории этикета, но также о том, как необходимо вести себя в той или иной жизненной ситуации. |
«Դպրոցական մեծ հանրագիտարանի» II գիրքը ներառում է պատմության, լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության և հումանիտար այլ բնագավառների վերաբերող հասկացություններ: |
«Հայաստանի հրաշալիքները» հանրագիտարանում ներկայացված են հայ ընթերցողին սիրելի ավելի քան 80 «հրաշալիքներ»: Հանրագիտարանն ունի չորս բաժին՝ «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան», ընդ որում՝ գրքում նաև ներկայացված են պատմական Հայաստանի հուշարձաններից: |
Ժողովածուն նվիրված է մեծագույն գիտնական, տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր, հայ ժողովրդի ազգային պարծանք Վիկտոր Համբարձումյանի կյանքն ու գործունեությունը: |
Գիրքը պատմում է Աստծո կողմից մարդու ստեղծման, ազգերի, լեզուների առաջացման, պետությունների փոխհարաբերությունների, թագավորությունների, նախարարությունների ձևավորման մասին: |
|
Այս պատկերագրքում ներկայացված են ոչ միայն Սարյանի լավագույն գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, այլև հայտնի ժամանակակիցների կարծիքներ, հատվածներ արվեստի մասին նկարչի ասույթներից, արձակ բանաստեղծություններից, դրվագներ «Գրառումներ իմ կյանքից» գրքից: |
Пособие по развитию речи адресовано студентам гуманитарных факультетов, изучающим русский язык и владеющим им в объеме им в обьеме сертификационного уровня В2. |
Գիրքը պատմում է Հայսատանի աշխարհագրության, բնակչության, պատմության, արդի պետական կառուցվածքի, կրոնի, տնտեսության, գիտության, մշակույթի գրականության, արվեստի, սպորտի, ժամանալի և ուժի առումով հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին: |
Книга рассказывает о многовековом и верном друге России-Армении, о ее географии, насилении, истории, современном государственном устройстве, пелигии и т.д. |
Настоящая антология вклюает в себя лучшие образцы памятников армянской исторической прозы и поэзии, имеющих не только большую историческую, но и хыдожественную ценность. |
|
В очередном томе энциклопедии «Я познаю мир» рассказывается о государстве, о его органах и законах, о том, как государства возникали и умерали. |
|
|
Վկայագիրը պատմում է Հայոց խոյանքների, անկումների, հաղթանակների և գոյատևման գաղտնիքի մասին` արժանավոր և ճշմարիտ որիդիների մասին: |
|
|
|
|
Վեպն ընթերցողին տեղափոխում է Սան Ֆրանցիոսկոյից Նևադայի խաղատներ և կենտրոնական Ֆրանսիայի հարավ: Բազմաշերտ պատմություն է կրքերի, կորուստների և անդրդվելի անցյալի մասին: |
«Արևելյան սիրավեպեր»-ի քառահատորյակն ընդգրկում է հայազգի աշուղներ` Ջիվանու, Սազայու և այլոց փոխադրած ու մշակած, մեր ժողովրդին սրտամոտ սիրավեպերն ու ասքերը: |
|
|
Книга содержит краткую характеристику звуковой системы итальянского языка, вводно-фонетический и основной курс. Материал учебника, постепенно усложняясь, закрепляется лексико-грамматическими упражнениями. |
Գիրքը` որպես ուսումնական օժանդակ ձեռնարկ, հասցեագրված է հանրակրթական ավագ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին` ավելի հանգամանորեն և ամբողջական ուսումնասիրելու «Հրանտ Մաթևոսյան» ծրագրային նյութը: |
Ձեռնարկը բովանդակում է ձախլիկ երեխաների սոցիալական հարմարմանը վերաբերող ուշագրավ նյութեր: Ձախլիկությունը դիտարկված է որպես ուղեղի կառուցվածքային առանձնահատկության դրսևորում: Տեսական մեկնաբանումներին զուգահեռ տրված են օգտակար խորհուրդներ: Ներկայացված են նաև համալիր պարապմունքների և խաղերի շարքեր` ըստ տարիքային խմբերի: |
Այս արտառոց, պատկերավոր և բազմաշերտ վեպը պատմում է տաժանակիրների, նրանց սիրո ու տանջանքների մասին և լի է հեգնախառն զավեշտով: |
Գիրքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմության 1917-1920 թթ. Ճակատագրական և չուսումնասիրված շրջանի իրադարձությունները: |
Սույն «Հայոց լեզվի գրավոր աշխատանքների ժողովածուի» մեջ տրված են 12-ամյա կրթության համակարգով աշխատող ՀՀ դպրոցների` հայոց լեզվի նոր չափանիշներին համապատասխան բարեփոխված ծրագրային պահանջների շուրջ ուղղագրական ու կետադրական կանոններին վերաբերող ուսուցողական և ստուգողական թելադրությունների տեստեր: |
Մենագրությունը նվիրված է Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը: Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված և մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառած գրահամակարգերը` իրենց գրային հուշարձաններով: |
Վեպը երրորդ հատորն է «XXI դարի արձակ» մատենաշարի, որը ներառում է տարբեր ազգերի ներկայումս ստեղծագործող հայտնի գրողների լավագույն երկերի հայերեն թարգմանությունները: |
Հանրահայտ լեհ գրող Օլգա Տոկարչուկի այս վեպը իր ոճով հարում է Սենտ Էկզյուպերիի և Կոելյոյի երեկերին: Հեղինակը առակաբանության ձևով պատմում է հետաքրքիր ու դժվարին ուղևորությամ մասին: Հերոսների եռյակը` դուքսը, կուրտիզանուհին և համր տղան մեկնում են որոնելու առեղծվածային Գիրք Գրոցը` Ենովքի Գիրքը: |
Ե.:ՀՀառաջին նախագահ, 2009.-96 էջ |
|
Եր.: Արևիկ, 2009.-96 էջ |